Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին, հետաքրքրվել նրանց գործունեությամբ: