Պատվիրատուները Հայաստանից են, այս պահին պարզվում է գաղտնալսման եղանակը:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուների ու իրականացնողների շրջանակը հայտնի է: Պատվիրատուները Հայաստանից են: Այս պահին պարզվում է գաղտնալսման եղանակը: Արթուր Վանեցյանը խոսել է նաև ԱԱԾ նոր բացահայտման մասին, որի տեսանյութն առաջիկայում կհրապարակվի: