Երևանյան ցուցասրահներից մեկում տեղի է ունեցել ամերիկաբնակ նկարչուհի, դիզայներ Արմինե Աղայանցի բարեգործական ցուցահանդեսը։
Երևանյան ցուցասրահներից մեկում տեղի է ունեցել ամերիկաբնակ նկարչուհի, դիզայներ Արմինե Աղայանցի բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը և Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։