Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ:
Ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գումարներ օրինականացնելու հոդվածով քրեական գործ է հարուցել Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեմ: Պարզվում է՝ հենց նա է անհայտ ծագման կանխիկ գումարներով ֆինանսավորել Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցի կառուցումը: