Տասնյակ երկրներ ներկայացնում են իրենց բազմազան մշակույթը:
Ֆրանկոֆոնիայի տարածման հիմքում նաև մշակույթն է: 2 տարին մեկ ֆրանսախոսները միմյանց նվիրում են գիրք-գրականություն, նկարներ, ձայնասկավառակներ, փոխանակում մտքեր ու նոր ծրագրեր: Երևանում՝ ֆրանկոֆոնիայի ավանում, տասնյակ երկրներ ներկայացնում են իրենց բազմազան մշակույթն ու ազգային ավանդույթները: