Հանրային հեռուստաընկերությունը հանդիսանում է Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական հեռարձակող և ինֆորմացիոն գործընկեր:
Հանրային հեռուստաընկերությունը հանդիսանում է Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական հեռարձակող և ինֆորմացիոն գործընկեր:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 08:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել նախարարների, ՖՄԿ մշտական ներկայացուցիչների և պատվիրակությունների ժամանմանը: 10:30 կկայանա գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Ֆրանկոֆոնիայի լիագումար նիստը կհեռարձակվի 14:30-ին՝ «Լուրերի» հատուկ թողարկմամբ:
19:00-ի ֆրանկոֆոն «Լուրերի» թողարկմանը կհաջորդի Հանրապետության հրապարակում կայանալիք Գալա համերգը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին, որն ուղիղ հեռարձակմամբ եթերում կլինի 19:30-ին:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի փակման արարողությունը Առաջին ալիքի եթերում կլուսաբանվի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:25-ին: Ամփոփիչ մամուլի ասուլիսը եթերում կլինի հաջորդիվ՝ 14:00-ին:
Հանրայինի եթերում կհեռարձակվեն բացառիկ հարցազրույցներ գագաթնաժողովի շրջանակում Հայաստան ժամանած երկրների առաջնորդների հետ:
Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծառայությունը կլուսաբանի ոչ միայն գագաթնաժողովը, այլ նաև հարակից միջոցառումները, որոնցից է հոկտեմբերի 9-10-ը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայանալիք տնտեսական ֆորումը: