Ազնավուրի մի մեծ անկյուն էլ ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի ցուցահանդեսում էր:
Ազնավուրի մի մեծ անկյուն էլ ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի ցուցահանդեսում էր: Հայտնի արվեստագետը նաև Շառլի հետ է հիշարժան օրեր անցկացրել, ձևավորել է նրա համերգային պաստառները: «Վերադարձ դեպի Արարատ» ցուցահանդեսում կազմակերպիչները փորձել են ներկայացնել երգիծանկարչի ստեղծագործության մի քանի շրջան տարբեր թեմաներով։