Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը, որոնցով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարները։
Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի որոշումից հետո մի քանի ժամ անց ստորագրեց հրամանագրերը, որոնցով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները ներկայացնող նախարարները։ Նրանց փոխարինում են առաջին փոխնախարարները: