Կյանքից հեռացել է Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրը:
94 տարեկան հասակում մահացել է Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրը: Լեգենդար հայը երազում էր բոլորել հարյուրամյակը, բայց վերջին ամիսներին առողջական խնդիրներ ուներ ու հետաձգել էր շրջագայությունները: Հայաստանի ազգային հերոսը մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր առանձնատանը: