Երևանում մեկնարկել է ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես:
Երևանում մեկնարկել է ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես: Երևանյան 7 ցուցասրահներում 7 տասնյակից ավելի արվեստագետների գործեր են: Ներկայացվել են կերպարվեստ, քանդակագործություն, լուսանկարչություն, տեսանյութեր աշխարհի հայտնի պատկերասրահներից և հավաքածուներից փոխառված հանրահայտ գործեր: Հայաստանում են նաև ստեղծագործությունների հեղինակները: