Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կատարել է հայ, էստոնացի և համաշխարհային հռչակ ունեցող այլ հեղինակների գործեր:
Սեպտեմբերի 18-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը Էստոնիայի և
Հայաստանի մշակույթի նախարարությունների ու Էստոնիայի հայերի միության աջակցությամբ Տալլինի պատմական Սևագլուխների տանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին, ինչպես նաև ՀՀ անկախության 27-ամյակին: Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձ կատարեց տարվա ընթացքում երկու երկրներում տեղի ունեցած մշակութային միջոցառումներին և նշեց, որ տարին երկկողմ մշակութային հագեցվածությամբ և բազմազանությամբ աննախադեպ էր: