Փոքր ու միջին բիզնեսի աջակցման քաղաքականությունը շարունակվում է:
Պետեկամուտների կոմիտեն ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով գործարքների արդյունքում արտահանողներին է վերադարձրել 56,5 մլրդ դրամ: Ցուցանիշը ներկայացրել է ՊԵԿ պաշտոնյան ու վստահեցրել, որ փոքր ու միջին բիզնեսի աջակցման քաղաքականությունը շարունակվում է: