Նա մեր լրատվական ծառայության խոսափողով սիրո խոստովանություն է արել հայերին:
Երևանում մեկնարկել է «Քոմեդի քլաբի» փառատոնը: Սեպտեմբերի 15-16-ին ռուսաստանյան ամենամեծ լսարանն ունեցող հումորային հաղորդման մասնակիցներն ամբողջական կազմով Երևանում են: Միջոցառման սկսզբին նրանք անցել են կարմիր գորգով: Ասել են, որ հայ հանդիսատեսի համար հատուկ են պատրաստվել, ընտրել են թեմաներ, որոնք կապահովեն երևանյան հանդիսատեսի բարձր տրամադրությունը: Երեկոյին մարզահամերգային համալիր է ժամանել նաև հոլիվուդյան կինոաստղ Ժան-Կլոդ Վան Դամը: Նա մեր լրատվական ծառայության խոսափողով սիրո խոստովանություն է արել հայերին: