Նման սողանքներ կարող են լինել ժայռերով շրջապատված նմանատիպ այլ լողափերում ևս:
Հունական Զակինթոս կղզու հայտնի Նավաջիո ծովափին ժայռից քարեր են ընկել, որոնք մեծ ալիքներ են առաջացրել ծովում: Ժայռի փլուզումից զոհեր չկան, մեկ զբոսաշրջիկ լուրջ վնասվածք է ստացել: Ալիքների պատճառով նավակներ են շրջվել: Նավաջիո լողափը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: Այն մեկուսացված է ցամաքից հսկայական ժայռերով, և կղզի կարելի է հասնել միայն ջրային տրանսպորտով: Հույն գիտնականները ենթադրում են՝ նման սողանքներ կարող են լինել ժայռերով շրջապատված նմանատիպ այլ լողափերում ևս, քանի որ Իոնյան կղզիները գտնվում են տեկտոնական ակտիվության գոտում: