ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման գործով ևս մեկ քրեական գործ է հարուցել:
Գլխավոր դատախազությունը Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման գործով ևս մեկ քրեական գործ է հարուցել: Քննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: Մինչև կպարզվեն պաշտոնական հանգամանքները, պատգամավորները շարունակում են սեփական վերլուծությունները: