Մարտի մեկի շուրջ քննարկումները տեղափոխվեցին նոր հարթակ:
Գաղտնալսումից, դրա հրապարակումից և իրավապահ կառույցների ղեկավարների հայտնի ասուլիսից հետո մարտի մեկի շուրջ քննարկումները տեղափոխվեցին նոր հարթակ: 2008-ի իրադարձություններին բանակի մասնակցությունը հաստատել է նաև Պաշտպանության նախարարը: Դավիթ Տոնոյանն ասել է՝ զինվորականների գործողություններին գնահատական պետք է տա նախաքննական մարմինը: