«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները սեպտեմբերի 11-ին երթ են անցկացրել Դավիթաշեն համայնքում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները սեպտեմբերի 11-ին երթ են անցկացրել Դավիթաշեն համայնքում, հանդիպել ընտրողներին, զրուցել նրանց հետ, լսել խնդիրների մասին, ներկայացրել իրենց լուծումները: Կուսակցության թեկնածուները խոստանում են, որ իրենց ուշադրության կենտրոնում կլինի նաև քաղաքի կանաչապատումը, կվերականգնվի Հին Երևանի պատմական դեմքը: