ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը իրավական քննարկում էր:
Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների՝ համացանցում տարածված աղմկահարույց հեռախոսազրույցը սեպտեմբերի 11-ին քննարկումների գլխավոր թեման դարձավ: Կեսօրին համացանցում ձայնագրություն հայտնվեց, որտեղ Վանեցյանն ու Խաչատրյանը խոսում են մարտի մեկի գործի ու նախկին ղեկավարների դեմ մեղադրանքների մասին: Քիչ անց ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գաղտնալսումը շանտաժ որակելով, որով ինչ-որ մարդիկ փորձում են կասեցնել մարտի մեկի գործի բացահայտումը: