Գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անանուն աղբյուրից տարածված ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրությանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտարարել է՝ դա շանտաժ է, որով փորձում են կասեցնել մարտի մեկի գործի բացահայտումը և պայքարը երկիրը թալանածների դեմ: