Վարչապետը դատապարտում է, ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը՝ պարզաբանում:
Քննությունը կպարզի, թե ովքեր են գաղտնալսել ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին: Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հաստատում են՝ մարտի մեկի գործով ու նախկին ղեկավարների կալանավորման թեմայով զրույցը իրենցն է, և դա զուտ իրավաբանական քննարկում է: