Հազարավոր ամերիկացիներ ու զբոսաշրջիկներ այցելում են պուրակի հայկական թեյարան:
Չիկագոյի սրտում այսուհետև կգործի երևանյան պուրակ՝ երևանյան նստարաններով: Ամերիկյան այս մեգապոլիսում գործող հայկական հյուպատոսության գաղափարը դարձավ իրականություն: Ամեն օր հազարավոր ամերիկացիներ ու զբոսաշրջիկներ այցելում են պուրակի հայկական թեյարան ու երևանյան շունչը առնում հենց այստեղից տարված խորհրդանշական նստարաններից: