Նոր եթերաշրջանում Առաջին ալիքի լրատվական թողարկումները հանդես կգան «Լուրեր» անվանումով:
Նոր եթերաշրջանում Առաջին ալիքի լրատվական թողարկումները հանդես կգան «Լուրեր» անվանումով: Ամիսներ առաջ հայտարարված մրցույթի արդյունքում ընտրվեցին նոր մեկնաբաններ, ովքեր համալրել են լրատվական ծառայության պրոֆեսիոնալ անձնակազմը: Յուրաքանչյուր օր՝ օրական չորս անգամ, երկրի գլխավոր նորությունները հեռուստադիտողին կներկայացնեն Մամիկոն Սիմոնյանը, Մերի Ներսիսյանը, Դավիթ Գրիգորյանը և Էսթեր Մեսրոպյանը: Սիրված մեկնաբաններ Աբրահամ Գասպարյանը և Քրիստինե Մելքոնյանը հանդես կգան նոր ձևաչափով:
«Իրականում» հաղորդման տաղավարում Քրիստինե Մելքոնյանը հարցազրույց կվարի ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ոլորտային փորձագետների, պաշտոնյաների հետ, որոնց մեկնաբանությունները լույս կսփռեն իրադարձությունների մոտիվների վրա և կհստակեցնեն սպասելիքները: «Իրականում» հեռուստահարցազրույցները եթեր կհեռարձակվեն յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 22:25, ինչպես նաև «Լուրեր» հիմնական թողարկումների շրջանակում՝ բլից ֆորմատով:
Յուրաքանչյուր կիրակի՝ ժամը 21:00, եթեր կհեռարձակվի «Օրակարգ» քաղաքական-վերլուծական ծրագիրը: Հաղորդման մեկնաբան Աբրահամ Գասպարյանը կվերլուծի հայաստանյան շաբաթվա ներքին ու արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգային, կրթամշակութային, ինչպես նաև միջազգային հարթակում տեղ գտած ամենակարևոր իրադարձությունները:
Այսուհետ «Լուրերին» կարող եք հետևել նաև
յութուբյան պաշտոնական էջով: