Արևելյան Եվրոպայի նորաձևության խոշորագույն ցուցահանդեսին այս տարի մասնակցում է 25 հազար ապրանքանիշ։
«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ հայաստանյան 14 ընկերություններ մեր երկրի տեքստիլ արտադրանքն ու արտահանման ներուժն են ներկայացնում Արևելյան Եվրոպայի նորաձևության խոշորագույն ցուցահանդեսում, որին մասնակցում է 25 հազար ապրանքանիշ։ Այս տարի առաջին անգամ Հայաստանը միասնական տաղավարով է հանդես գալիս: