Գյուղը բաժանվել է երկու մասի:
Վայոց ձորի Մալիշկա համայնքում արդեն երկու օր է՝ պահանջում են 16 տարվա համայնքապետ, հանրապետական Մհեր Մովսիսյանի հրաժարականը: Գյուղը բաժանվել է երկու մասի. մի մասը մեղադրում է ղեկավարին՝ սխալ գործելաոճի, գազի բացակայության համար, մյուս մասը կարծում է, որ Մովսիսյանը լավ է աշխատում: