1991 թվականին ընդունված պատմական փաստաթղթով` հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
27 տարի առաջ` սեպտեմբերի 2-ին, հռչակագիր ընդունվեց, որով սկսվեց հայկական երկրորդ հանրապետության անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը, պետականաշինության հիմքը դրվեց: Տոնի առիթով ուղերձներ էին հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների նախագահներ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը: