Բազմաթիվ նոր հաղորդումներ, նոր դեմքեր, արդիական թեմաներ, հետաքրքիր զրույցներ՝ այս ամենը Հանրայինի եթերում:
Սեպտեմբերի 3-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը: Յուրաքանչյուր երկուշաբթի` ժամը 20:20, «Մեկ պատուհան» հաղորդման շրջանակում իրավաբանները իրենց խորհուրդներով կօգնեն կողմնորոշվել իրավական դաշտում և խնդիրները լուծել օրենքի ուժով: Իսկ յուրաքանչուր հինգշաբթի և ուրբաթ` ժամը 20:20, կարող եք հետևել «Խաղի կանոններ» դեբատային հեռուստածրագրին, որը կվարի հայտնի մեկնաբան, լրագրող Արմեն Դուլյանը: