Կանայք համառորեն, քայլ առ քայլ գնում են իրենց իրավունքների հաստատման ճանապարհով:
Սաուդյան Արաբիայի կանայք համառորեն, քայլ առ քայլ գնում են իրենց իրավունքների հաստատման ճանապարհով: Նրանք ստացել են ոչ միայն մեքենա վարելու իրավունք, այլ նաև օդանավ վարելու արտոնություն: Սաուդցի կանայք ստացել են նաև բանակում ծառայելու, իրավաբանական գրասենյակներում աշխատելու, առանց տղամարդկանց ուղեկցության ֆուտբոլային խաղերին հաճախելու իրավունք: