Ադրբեջանին անօդաչու սարք վաճառած իսրայելական ընկերությունը մեղադրվում է 2017-ին հայկական դիրքերը ռմբակոծելու համար:
Ադրբեջանին անօդաչու սարք վաճառած իսրայելական ընկերությունը մեղադրվում է 2017-ին հայկական դիրքերը ռմբակոծելու համար: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաձգել է ընկերության՝ անօդաչու սարքերի արտահանման լիցենզիան: Իսրայելի գլխավոր դատախազությունը հայտարարել է՝ պատրաստվում է դատավարության ժամանակ վկայություն ներկայացնել, որ անօդաչուներ պատրաստող իսրայելական ընկերության աշխատակիցները 2017-ին Ադրբեջանում իրենց անօդաչուները փորձարկելու ժամանակ մտադիր են եղել հարվածել հայկական դիրքերին Արցախում՝ ադրբեջանցիների դրոնի հնարավորությունները ցույց տալու նպատակով: