Հայաստանը ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի որոշ մարզերից խոզի մսի և մի քանի այլ ապրանքատեսակների ներմուծումը:
Հայաստանը ժամանակավորապես կասեցրել է Ռուսաստանի որոշ մարզերից խոզի մսի և մի քանի այլ ապրանքատեսակների ներմուծումը՝ խոզերի աֆրիկյան ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի տարածք կանխելու նպատակով: Ռուսաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի տարածման վերաբերյալ տեղեկությունը հրապարակվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում: