Արտաքին քաղաքական օրակարգային թեմաները՝ պաշտոնական ներկայացուցչից:
«Եթե քննարկվի ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը: Աննա Նաղդալյանը, ամփոփելով արտաքին քաղաքական օրակարգը, անդրադարձել է նաև Գերմանիայի կանցլերի պաշտոնական և բելգիական թագավորական ընտանիքի մասնավոր այցերին: