Դենը Հայաստանի ու Արցախի մասին պատմում է եթերում, նաև՝ Instagram-ի ու Twitter-ի իր հետևորդներին։
Էքստրեմալ մարզաձևերի սիրահար, 38-ամյա միլիոնատեր Դեն Բիլզերյանն Արցախում է: Հայկական երկրորդ հանապետություն Instagram-ի հայ աստղը մեկնել է ուղղաթիռով: Արցախում նրան ամեն ինչ դուր է եկել: Հայաստանում զինվորական հաշվառման անցնելու մասին Բիլզերյանն ասել է, որ ինքը զինվորական փորձ ունի և իր համար մեծ պատիվ է այդ փորձառությունը հայրենիքին ծառայեցնելը: Դենն Արցախ է մեկնել ընտանիքի անդամների և ընկերների ուղեկցությամբ:
«Շատ հիանալի մարդիկ են այստեղ։ Զինվորական փորձառություն ունեմ, մեծ հարգանք ունեմ զինվորականության հանդեպ և ուզում էի տեսնել այս ամենը»,- Արցախում ասել է Դենը:
Դեն Բիլզերյանն իր նոր սիրո՝ Հայաստանի ու Արցախի մասին ոչ միայն եթերից, այլև Instagram-ի իր 23,5 մլն և Twitter-ի 1,5 մլն հետևորդներին է պատմում: