Վարչապետը համոզվել է, որ սեզոնային բանջարեղենի գները տարօրինակ բարձր են:
Գյուղմթերքի թանկացումների վերաբերյալ ահազանգի հետքերով` Նիկոլ Փաշինյանն անսպասելի այց է կատարել գումի շուկա: Վարչապետը համոզվել է, որ սեզոնային բանջարեղենի գները տարօրինակ բարձր են: Այցի ընթացքում վարչապետին զարմացրել է նաև այն, որ ամառվա այս շրջանում շուկայում ջերմոցային բանջարեղեն է վաճառվում: