Ջորջ Քլունին «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահն է:
Ըստ «Ֆորբս» հեղինակավոր ամսագրի՝ Ջորջ Քլունին 2018-ի ամենաբարձր վարձատրվող դերասանն է: Օսկարակիր դերասանը 12 ամսվա ընթացքում վաստակել է 239 միլիոն դոլար: Երկրորդ հորիզոնականում է Դուեյն Ջոնսոնը, որի եկամուտը մեկ տարում եղել է 124 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է Ռոբերտ Դաունի-Կրտսերը, որ վաստակել է 81 միլիոն դոլար: