Դպրոցականները ստանալու են աբոնեմենտներ, որոնցով կարող են այցելել ցանկացած մշակութային հաստատություն
Կրթությունն ու մշակույթը՝ համատեղ․ երկու նախարարությունների միասնական գաղափարները ծառայում են աշակերտների մշակութային կյանքի ակտիվացմանը: Երևանի ու մարզերի բոլոր դպրոցականները ստանալու են աբոնեմենտներ, որոնցով կարող են այցելել ցանկացած մշակութային հաստատություն: Սա համատեղ գաղափարի միակ նախագիծը չէ: