«Մարդասպան» վանկարկումներով՝ դահլիճը գրավել էին «Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները:
ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսն այդպես էլ չկայացավ: Լրագրողների հետ հանդիպման վայրի մոտ հավաքվածները, որ նախաձեռնել էին «Պրիվետ Ռոբ» անվանումով ակցիան, գրոհել էին ասուլիսի սրահը, վանկարկումներով ձախողել դեռ չմեկնարկած ասուլիսը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել: