Թուրքիայի քաղաքական ու մտավորական շրջանակներում շշուկով են խոսում նվեր ստացած երկրի հնարավոր մասնատման մասին:
Սևրի սինդրոմը շարունակում է ուրվականի պես հալածել թուրքերին: Թեև պայմանագիրն իրավական ուժ չի ստացել, ստորագրումից 98 տարի անց էլ Թուրքիայի քաղաքական ու մտավորական շրջանակներում շշուկով են խոսում կայսրությունից նվեր ստացած երկրի հնարավոր մասնատման մասին: