Պետությունը պարտավոր է ապահովել միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և գործի անաչառ քննություն:
Գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի բազմաթիվ բնակիչներ:
Օմբուդսենի գրասենյակից հայտնում են՝ Մարդու իրավունքների պաշտպանն օրենքի ուժով է պարտավոր ուսումնասիրել միջադեպի բոլոր հանգամանքները, լսել բոլոր կողմերին՝ առաջնորդվելով օբյեկտիվության, անկողմնակալության և օրենքով պահանջվող մյուս սկզբունքներով: