Մայրը դժգոհում է, որ մամուլում և օնլայն տիրույթում շահարկում են տարբեր ու հակասական թեմաներ:
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի ընտանիքը տարակուսանքի մեջ է: Մայրը դժգոհում է, որ մամուլում և օնլայն տիրույթում շահարկում են տարբեր ու հակասական թեմաներ: Վերջինս «Օրակարգին» ասել է՝ զգում է, որ երեխան ողջ է: Տիկին Հասմիկը վախենում է, որ Հայկը ջրին մոտ կգնա. նա լողալ չգիտի, բայց ջուր սիրում է: Նաև հորդորում է Հայկին տեսնողներին՝ ձեռքից չքաշել. դրանից երեխան ագրեսիվանում է: