Կույրերը բողոքի երթ են կազմակերպել:
Կույրերը Հայաստանում համախմբվել և պահանջում են իրենց միավորման ղեկավար կազմի հրաժարականը: Բողոքի արդյունքում միավորման վարչության նախագահը հրաժարական է տվել: Օգոստոսի 6-ին կույրերը դարձյալ հավաքվել են. Իսահակյանի արձանի մոտից քայլերթով հասել են միավորման շենք ու կառույցի նախագահի պաշտոնակատարին դիմել նույն հորդորով: