Ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ. Ռուսլան Կորյան:
Աննախադեպ նվաճում գրանցվեց հայկական ֆուտբոլի տարեգրության մեջ: «Փյունիկը» նոր ղեկավարության օրոք առաջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ընթացքում որակավորման երկու փուլ հաղթահարեց: Եվրոպա լիգայում պայքարը շարունակելու համար Երևանցիներին անհրաժեշտ էր նվազագույն հաշվով հաղթել Ղազախստանի «Տոբոլին» արտագնա պարտությունից հետո: