Օդանավի անկումից տուժել է 85 ուղևոր, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Մեքսիկայում 100-ից ավելի ուղևոր տեղափոխող օդանավ է կործանվել: «Aeromexico» ավիաընկերության օդանավը մեքսիկական Դուրանգո նահանգից ուղևորվում էր մայրաքաղաք Մեխիկո, բայց թռիչքուղուց 300 մետր հեռավորության վրա ընկել է: Վթարի հետևանքով զոհեր չկան: Հայտնի է, որ օդանավի անկումից տուժել է 85 ուղևոր, նրանցից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են: