Կանբերայի կենգուրուները քաղցած են մնացել:
Կանբերայի կենգուրուները քաղցած են մնացել: Դրա պատճառով նրանք լքել են իրենց բնական միջավայրն ու զբոսանք սկսել Ավստրալիայի մայրաքաղաքի փողոցներում: Քաղաքային իշխանությունը Կանբերայի բնակիչներին կոչ է արել առանձնահատուկ ուշադրություն և զգոնություն ցուցաբերել երեկոյան ժամերին և լուսաբացին, քանի որ հենց այդ ժամանակ են կենգուրուներն ընթրում: