Կուսակցությունը Երևանի քաղաքապետի 4 թեկնածու ուներ։
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Հայկ Մարությանը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն։ Այս մասին հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ կուսակցությունը Երևանի քաղաքապետի 4 թեկնածու ունի՝ Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: