Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմակայանի հրամանատարից պահանջել է ներկայացնել Փանիկի միջադեպի մանրամասները:
Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմակայանի հրամանատարից պահանջել է ներկայացնել Փանիկի միջադեպի մանրամասները: Ըստ Վլադիմիր Ելկանովի զեկույցի՝ միջոցառումն ընդգրկված է եղել 2018-ի մարտական պարտաստության ծրագրում ու նախապես համաձայնեցվել է հայկական կողմի հետ: Հրամանատարությունը համապատասխան կարգով իրազեկել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Այնուամենայնիվ, քանի որ հաշվի չեն առնվել բնակչությանն անհանգստացնելու հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել, որ այսուհետ առավել հետևողական կլինի ռազմակայանից դուրս միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում: Դավիթ Տոնոյանը հորդորել է նման հարցերում առավել մանրակրկիտ աշխատել թե՛ Հայաստանի պաշտպանության նախարարության և թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և ռազմական ու ռազմաօդային կցորդը: