Մանրամասների համար զանգահարել (+374) 91 650061 հեռախոսահամարով:
Առաջին ալիքը և ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում են «Հատուկ ջոկատ» ռազմահայրենասիրական նախագիծը, որտեղ ռիսկը կմրցի սառնասրտության, ինտելեկտը՝ ուժի, զենքը՝ ճարպկության, արագությունը՝ հնարամտության հետ:
Նախագծի քասթինգի փուլը հաղթահարած մասնակիցները կկազմեն երկու մրցութային թիմ և կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերում գտնվող զորամասերում իրականացվող նկարահանումներին: Մեկ ամիս շարունակ թիմերը կկատարեն հատուկ առաջադրանքներ՝ հաղթահարելով ռազմական հմտություններ պահանջող արգելքներ, զինվորական վարժանքներ և այլն: Երկու թիմերից առավել ուժեղ երեքական մասնակից կհասնի եզրափակիչ փուլ, իսկ հաղթողը կստանա հատուկ մրցանակ:
«Հատուկ ջոկատ» նախագծի քասթինգին կարող են մասնակցել 18-45 տարեկան ՀՀ քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ընդունել մարտահրավերներն ու դառնալ լավագույն զինվոր: Մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել
[email protected] էլեկտրոնային հասցեին՝ հայտում նշելով անձնական ու կոնտակտային տվյալները, կցելով 2-3 լուսանկար:
Մանրամասների համար զանգահարել (+374) 91 650061 հեռախոսահամարով: