1995-ի մարտին աղանդի անդամները զարին գազ են տարածել Տոկիոյի մետրոյում։
Ճապոնիայում մահապատժի են ենթարկվել «Աում Սինրիկյո» ծայրահեղական աղանդի 7 ղեկավարները: 1995-ի մարտին աղանդի անդամները զարին գազ են տարածել Տոկիոյի մետրոյում, ինչի հետևանքով զոհվել էր 13 մարդ։ Ձերբակալված 30 ղեկավարներից 13-ի նկատմամբ մահապատժի վճիռ էր արձակվել: Մահապատիժն իրականացվել է կախաղանի միջոցով: