Մահացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը:
Հուլիսի 2-ի երեկոյան «Նաիրի» բուժկենտրոնում մահացել է հայտնի երգչուհի, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը: Նա եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, ԱԺ պատգամավոր։ 2007-ից Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր։