Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում հասարակությունից և տեղեկացնում, որ վրիպակը թույլ տված խմբագիրը նկատողություն է ստացել:
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության հունիսի 28-ի հիմնական թողարկման ընթացքում Մարտակերտի ազատագրման 25-ամյակի միջոցառման մասին տեսանյութի սկիզբը եթեր է հեռարձակվել ռեպորտաժի բովանդակությունը աղավաղող վրիպակով, որը հնարավորինս արագ շտկվել է եթերում:
Հաշվի առնելով վրիպակի առկայության հանգամանքով պայմանավորված հանրային հնչեղությունը, Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում ՀՀ և Արցախի հասարակությունից և տեղեկացնում, որ վրիպակը թույլ տված խմբագիրը նկատողություն է ստացել: