Վարչապետը հույս է հայտնել, որ գործարարների ցուցաբերած հետաքրքրությունը կոնկրետ արդյունքներ կունենա:
Բիզնես միջավայրի բարելավումը, հարկային, մաքսային վարչարարության պարզեցումն ու այդ ուղղությամբ կառավարության առաջիկա ծրագրերը ՀՀ վարչապետը քննարկել է Ռուսաստանից ժամանած մի քանի տասնյակ հայ գործարարների հետ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է ցուցաբերած հետաքրքրության համար, հույս հայտնել, որ այդ հետաքրքրությունը կբերի կոնկրետ արդյունքներ:
Մանրամասները՝ տեսանյութում