Առաջին ալիքի եթերացանցում տեղի են ունենալու որոշ փոփոխություններ:
Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում տեղի կունենա ֆուտբոլային ամենամեծ իրադարձությունը՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Առաջին ալիքը բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում է էկրանների մոտ՝ հետևելու խաղերին և միասին երկրպագելու սիրելի թիմերին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, Առաջին ալիքը հանդիսանում է առաջնության պաշտոնական և միակ հեռարձակողը ՀՀ տարածքում: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը տեղի կունենան առաջնության բացման ու փակման հանդիսավոր արարողությունները և ֆուտբոլային բոլոր հանդիպումները, որոնց ընթացքին հեռուստադիտողները կկարողանան հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Առաջին ալիքի եթերացանցում տեղի են ունենալու որոշ փոփոխություններ: Այս շաբաթ եթերացանցում տեղ գտած փոփոխությունները հետևյալն են՝
Հունիսի 14-ին ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությունից առաջ՝ 18:00-ին, եթեր կհեռարձակվի «Սպորտ՝ Գիլոյանի հետ» սպորտային ծրագիրը (շաբաթ օրվա փոխարեն):
Հունիսի 15-ին եթեր չի հեռարձակվի «Լավ երեկո» երեկոյան շոու-ծրագիրը, «Եկեք հասկանանք» թոք շոուն եթերում կլինի 18:15-ին, «Օրակարգից դուրս»-ը՝ 23:55-ին, իսկ «02» ծրագիրը՝ 00:40-ին:
Հունիսի 16-ին եթեր չի հեռարձակվի «Վինիլ» երաժշտական հաղորդումը, «Հրապարակումը» եթերում կլինի 16:30-ին, իսկ «Զինուժը»՝ 19:00-ին:
Հունիսի 17-ին «Նվիրյալները» հաղորդաշարի հերթական հաղորդումը եթերում կլինի 18:00-ին, իսկ «Երգ երգոց» երաժշտական ծրագիրը՝ 00:00-ին:
Հաջորդ շաբաթների ընթացքում ձեր սիրելի հաղորդումները բաց չթողնելու և ֆուտբոլային հանդիպումների ժամերը հստակ իմանալու նպատակով կարող եք այցելել Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայք և ծանոթանալ
ծրագրին: